Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Նիկիտա Միխալկովը կինոակադեմիա է բացում

Նիկիտա Միխալկովը կինոակադեմիա է բացում
14.04.2014 | 16:32

Կինոռեժիսոր, ՌԴ կինեմոտոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը մտադիր է մոտ ժամանակներս բացել «սեփական ուսումնական կինոակադեմիան» ռեժիսորների, արտիստների, սցենարիստների և օպերատորների համար:

Այդ մասին ռեժիսորը հաղորդել է Կինոյի տանը վարպետության դասերին, «Սուրբ Աննա» ուսանողական և դեբյուտային ֆիլմերի փառատոնի ժամանակ:
«Աստված տա, որ մենք մոտ ժամանակներս բացենք ակադեմիա: Այնտեղ չեն լինի դիմորդներ, այլ` միայն արտիստներ, ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ»,- ասել է Միխալկովը:
Նրա խոսքերով` նոր ուսումնական հաստատությունը կլինի մասնավոր և կփոխակերպվի հսկայական բազայի՝ ռուս արտիստների և ռեժիսորների համար: Ակադեմիան կլինի վճարովի և թանկ: Միխալկովն ասել է, որ կլինեն արտոնություններ, և տաղանդավոր մարդիկ, ովքեր չունեն գումար, կարող են վճարել գումարի տասը տոկոսը: Նա նշել է, որ այդ մարդիկ կազատվեն պարտքից` իրենց պրոֆեսիոնալ գործունեության համար:
Ակադեմիայի նպատակը, ռեժիսորի խոսքերով, «այն մթնոլորտի ստեղծումն է` առանց որի կինոն հնարավոր չէ»: Միխալկովն ասել է, որ ակադեմիայում կկարդան ռուսական արձակ, մշտապես կհնչի ռուսերեն խոսքն ու ռուս գրականությունը: Նրանք ամեն ինչ կանեն համատեղ, որովհետև նկարահանող խումբը պետք է գործի որպես միասնական օրգանիզմ:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ